Հմայիչ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը՝ Alexandre Vauthier-ի վառ ցուցադրության թագուհիներ

13:19   25 հունվարի, 2017

Այ սա ցուցադրություն է: Dior-ի, Chanel-ի, Ralph & Russo-ի եւ Armani Privé-ի հավաքածուների ցուցադրություններից հասկացանք, որ Նորաձեւության այս տները մեկ նպատակ ունեն. իրենց զգեստներով նվաճել Հոլիվուդի աստղերին, որոնք փետրվարի 26-ին կանգնելու են «Օսկար»-ի կարմիր գորգին (իզուր չէր, որ Armani-ի ցուցադրությանը ներկա էին «Օսկար»-ի առաջադրված Նիկոլ Քիդմանն ու Իզաբել Յուպերը):

Ժամանակն է ներկայացնել նաեւ Alexandre Vauthier նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուն եւ, պարոն Վոտիե, խոնարհվում ենք, Ձեզ հաջողվեց ապշեցնել պոդիումն ու քննադատներին, առավել եւս, որ ցուցադրության հերոսուհիները Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդն էին:

Alexandre Vauthier-ի հավաքածուն սեքսի, հանդգնության եւ նրբագեղության միախառնում է:


Հենց այն, ինչը կարող է հարմար լինել վառ ու սկանդալային անհատների համար, որոնք վերջին շրջանում այնքան շատ են Հոլիվուդում:

Հիշեք այս զգեստները, հատկապես նրանք, որ ներկայացրել են 21-ամյա Քենդալն ու 20-ամյա Բելլան: Մեկ ամիս անց մենք դրանք հաստատ կտեսնենք:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի

 



© NEWS.am STYLE