Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը փոխում է իմիջը. հայուհին՝ օվերսայզ ոճով

14:05   25 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանը կարողանում է ձեռնոցի նման փոխել կերպարները: Ընդ որում, մոդելային տվյալներ չունենալով՝ Քիմը գիտի՝ ինչ ընտրել: Եվ մինչ նրա քույրը՝ Քենդալ Ջեները, Փարիզում մասնակցում է Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին, 36-ամյա հայուհին հանրությանն է ներկայացել Հոլիվուդում:

Այս անգամ Քիմը գնացել է մոնտաժային ստուդիա՝ հետեւելու ընտանեկան ռեալիթի շոուի հերթական մասերի պատրաստման աշխատանքին:

Հայուհին տեսախցիկների առջեւ ներկայացել է օվերսայզ կապույտ վերնաշապիկով ու սեւ կաշվե տաբատով:

Հիշեցնենք, որ Դուբայում հետաքննություն են սկսել ԱՄԷ այցի ընթացքում Մանկական կենտրոն հայուհու այցի առիթով:



© NEWS.am STYLE