2012-2013թթ-ի աշուն-ձմեռ սեզոնի բիժուտերայի ու զարդեղենի նորաձեւության միտումները

20:45   11 սեպտեմբերի, 2012

Ուլունքները, քարերը, զոդվածքներն ու արհեստական թանկարժեք քարերը քչություն չեն անի: Փաստորեն, հենց այսպիսին կլինի 2012-2013թթ աշուն–ձմեռ սեզոնի բիժուտերիայի կարգախոսը: Նորաձեւությունում կներկայացվի Lanyin ու Oskar De La Renta ֆիրմաների վիկտորիական ոճի ծանր բիժուտերիան, որն այնքան էլ հարմար չէ ամեն օր կրելու համար: Փոխարենը յուրաքանչյուր անշուք հագուստ բիժուտերայի շնորհիվ կվերածվի երեկեյան պերճաշուք զգեստի:
Իսկ հիմա ավելի մանրամասն ներկայացնենք այս սեզոնի բիժուտերիան: Մատանիները պետք է լինեն խոշոր քարերով, նրբագեղ, դիզայներական բարդ հյուսվածքներով: Ապարանջանը պետք է լինի ծավալուն, պատրաստված մետաղից`զարդարված նախշերով ու քարերով, կամ հիշեցնի լայն կաշեգոտի: Իսկ եթե մեր պչրուհին ցանկանում է կանացի երեւալ, ապա ապարանջանը պետք է բաղկացած լինի մարգարտյա թելիկներից ու տարբեր ուլունքներից, պայմանով, որ այն զուգորդված լինի ժապավեններով ու կախազարդերով: Այդպիսի ապարանջաններ կարելի է տեսնել Chanel-ի հավաքածուում: Մանյակները կարող են վիկտորիական ձեւից փոխակերպվել մարգարտյա ուլուքների ու կախազարդերի: Կարող են լինել նաեւ կաշվե կամ մետաղական` խոշոր կախազարդ-քարերով:

Դժվար չէ գուշակել, որ այս սեզոնին «մեխակներով» ականջողեր չեն լինելու: Dolce Gabbana-ի ականջողերը ոչ միայն ծանր են, այլeւ նախշազարդարված ծաղիկներով ու մարգարիտներով:Այս տարվա կագախոսն է. եղիր ծանր ու մեծ, կամ երկար, շատ երկար: Մի խոսքով, այս սեզոնին պչրուհիները մինիմալիզմի հույսին չեն մնա: Փոխարինում ենք փորիկ զարդատուփերը մեծ սնդուկներով:



© NEWS.am STYLE