Քայլի Ջեները կտրուկ փոխել է ոճը. Քիմ Քարդաշյանի քրոջ «կրքոտ» լուսանկարները

15:10   25 հունվարի, 2017

Քայլի Ջեները կտրուկ փոխել է ոճը: Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը կտրել է մազերն ու հիմա բոբ ոճի սանրվածքով է ներկայանում:

«Ստիպված էի կտրել մազերս»,- Snapchat-ում գրել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչ նախագծի համար է դա արել:

A video posted by Kylie Jenner Snapchats (@kylizzlesnapchats) on

Բայց տարօրինակն այն է, որ մինչ Snapchat-ում Քայլին նոր կերպարով լուսանկար է հրապարակել, Instagram-ը հեղեղել է երկար վարսերով «կրքոտ» լուսանկարներով: 

Ամենայն հավանականությամբ, դրանք ավելի վաղ են արվել: Ամեն դեպքում՝ Քայլիի 84 մլն բաժանորդներին դուր են եկել գեղեցկուհու երկու կերպարներն էլ:



© NEWS.am STYLE