«Նրանք կրքոտ սիրավեպ ունեն, Ջասթին Բիբերը կատաղության է հասել». աղբյուրը՝ The Weeknd-ի եւ Սելենա Գոմեսի սիրավեպի մասին

16:19   25 հունվարի, 2017

The Weeknd-ի եւ Սելենա Գոմեսի սիրավեպի մասին բոլորովին վերջերս հայտնի դարձավ, երբ զույգին «բռնացրեցին» ժամադրության գնալիս:

Համբույրներն ու գրկախառնություններն աստղերի ներկայացուցիչների մեկնաբանություններից ավելի խոսուն էին, իսկ երգչի նախկին ընկերուհի Բելլա Հադիդը, որի շուրջ The Weeknd-ը երգում ու պարում էր Victoria’s Secret-ի շոուի ժամանակ, զայրացավ ու դադարեց հետեւել Սելենայի Instagram-ին:

Եվ մինչ 24-ամյա Գոմեսն ու 26-ամյա The Weeknd-ը խուսափում են մեկնաբանել իրենց սիրավեպը, նրանց փոխարեն դա անում են ներքին աղբյուրները:

«Նա շատ է սիրում Սելենային, նրանք ամեն օր շփվում են: Նրանք կրքոտ սիրավեպ ունեն: Առայժմ վայելում են միմյանց եւ ոչինչ չեն ծրագրում»,- հաղորդել է ENews-ի աղբյուրը:

TMZ-ն իր հերթին գրում է, որ Բելլան վիրավորված է Սելենայից ու կարծում է, որ նա խախտել է «Աղջիկների օրենսգիրքը»:

Իսկ ահա HollywoodLife.com-ը գրում է, որ Սելենայի նախկին ընկեր Ջասթին Բիբերը կատաղության է հասել:

«Ես չեմ լսում նրա երգերը, անհեթեթություն են: Նա նույնիսկ երգիչ չէ: Ի՞նչ է նրա մեջ գտել Սելենան»,- հայտարարել է Բիբերը:

Ներքին աղբյուրների հաղորդմամբ էլ՝ Սելենան ուրախ է, որ Բիբերը խանդում է:



© NEWS.am STYLE