Ջասթին Թերուն՝ «The Leftovers» սերիալի վերջին սեզոնի անոնսում

17:03   25 հունվարի, 2017

HBO հեռուստաալիքի Youtube-ի ալիքում հրապարակվել է «The Leftovers» սերիալի վերջին սեզոնի անոնսը, որում նկարահանվել են Ջասթին Թերուն, Էմի Բրենեմանը, Քրիստոֆեր Էքլսթոնը եւ Քերի Կունը:

Բոլոր հերոսների դեմքերն ուղղված են դեպի երկինք, որտեղ սարսափելի ուղերձ է պատկերված. «Վերջը մոտ է»:

Այս ամենի ֆոնին անհոգ երաժշտություն է հնչում՝ The Beach Boys-ի «Don't Worry Baby»-ն:

«The Leftovers» սերիալը Մեյփլթոն քաղաքի համայնքից մի խումբ մարդկանց մասին է: Ավելի քան հարյուր միլիոն մարդու խորհրդավոր անհետացումից հետո նրանք պետք է նոր կյանք կառուցեն:

Սերիալի երրորդ սեզոնի մեկնարկը ծրագրված է ապրիլի 16-ին:



© NEWS.am STYLE