Հինգ նշան, որ իսկապես սիրահարվել եք

22:04   25 մարտի, 2017

1. Նա մշտապես նեղացնում է Ձեզ, բայց շարունակում եք հանդուրժել նրան

Այդ մարդը, հավանաբար, դեռ չի հասկացել, որ Դուք միշտ ճիշտ եք: Եվ ամեն անգամ, երբ հիմարություն է անում, Դուք պարզապես ցանկանում եք ասել, որ նա հիմար է կամ անզգա: Երբեմն նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք՝ «Որքան եմ քեզ ատում»...

Բայց ժամանակն անցնում է եւ, անկախ անցյալի հիասթափություններից, շարունակում եք միասին լինել: Հավանաբար այն պատճառով, որ արդեն չեք կարող առանց իրար ապրել:

2. Հանուն նրա բարդացրել եք Ձեր կյանքը

Հարաբերությունները բարդ բան են: Երբեմն Ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն չափազանց զբաղված եք լինում՝ նրա դժգոհությունները լսելու համար: Երբեմն Ձեզ թվում է, որ տիեզերքն ամեն ինչ անում է՝ Ձեզ կոտրելու կամ հարաբերություններից հրաժարվելու համար:

Սակայն, ամեն դեպքում, Դուք պատրաստ չեք ոչինչ փոխել: Դուք պատրաստ եք Ձեր սիրելիի հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի դժվար է, քան առանց նրա:

Դուք պատրաստ եք մոռանալ կարեւոր հանդիպումներն ու գործերը, չքնել գիշերը, եւ այս ամենը՝ հանուն օդանավակայանում նրան դիմավորելու: Եթե նման բան Ձեզ հետ պատահել է, նշանակում է՝ «ձեր» անձնավորության կողքին եք:

3. Ձեզ համար միեւնույնն է, թե ինչի մասին եք խոսում

Կարող եք ժամերով խոսել ամենաաննշան թեմաների մասին: Եթե Ձեզ չի նյարդայնացնում, որ նրա հետ խոսում եք եղանակի մասին, ուրեմն նա Ձեզ համար է:

4. Պատրաստ եք անել այն, ինչ չեք ծրագրել

Տղամարդիկ ժամերով աղջկա հետ շրջում են խանութներով: Կանայք օրվա մեծ մասը տղամարդու հետ վատնում են ձկնորսության վրա: Պարզապես այն բանի համար, որ ուզում են նրան հաճույք պատճառել եւ նրա կողքին լինել:

5. Դուք վիճում եք 

Եթե մարդիկ չեն վիճում, ուրեմն նրանց համար միեւնույն է, որ դիմացինը համաձայն չէ իրենց հետ, որ նրաննց կարծիքները չեն համընկնում:

  

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE