Հնդկաստանում պատրաստվում են գույների փառատոնին

18:26   22 մարտի, 2013

Մարտի 27-ին Հնդկաստանում մեկնարկելու է բենգալյան Ամանորի՝ Հոլիի տոնակատարությունը, որը նշանավորում է գարնան գալուստը:

Times of India-ի հաղորդմամբ, Ամանորի գալուստն ավանդաբար տոնում են հատուկ փառատոնով, որը կոչվում է գույների փառատոն: Այդ օրերին հնդկական քաղաքներում զանգվածային տոնակատարություններ են անցկացվում՝ բազմերանգ հագուստներով, փողոցային ելույթներ, երեկոյան խարույկավառություններ (այդ կերպ այրում են Հոլիկի սատանային): Հոլին յուրահատուկ հրաշալի կերպով տոնում են Բարսանա կոչվող վայրում, որտեղ, առասպելի համաձայն, ծնվել է Քրիշնա աստծո «հավերժ սիրեցյալ» Ռադհան: Բարսանայի կանայք սեթեւեթելու պատճառով տղամարդկանց փայտերով վտարում են Նանդգաոնից, քաղաք, որտեղ ծնվել է Քրիշնան: Ամեն տարի գույների փառատոնին մասնակցում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից:



© NEWS.am STYLE