Փարիզի նորաձեւության շաբաթ. Valentino-ի հիանալի ցուցադրությունը

12:35   26 հունվարի, 2017

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում գարուն–ամառ հավաքածուն է ցուցադրել Valentino նորաձեւության տունը, որտեղից հեռացել էր Dior–ի համար հիասքանչ ցուցադրություն կազմակերպած Մարիա Կյուրին։

Իսկ Valentino–ի ստեղծագործական տնօրեն Պիեռ Պաոլո Պիչչիոլին առանց Մարիայի, որի բացակայությունն անմիջապես զգացվեց հավաքածուում (քանի որ այլեւս չկան Valentino–ի կայսերական ոճին բնորոշ դեկորները) ուղղորդվում է հռոմեական ավանդույթներով՝ իր մոդելներին հագցնելով ամենահին հռոմեական պիեսների հերոսուհիների ոճով։

Աղջիկները դուրս էին գալիս երկար մանտիաներով, տունիկաներով՝ մարմնավորելով հռոմեական պատմուճաններ։ Սպիտակ գույնին ավելացրել էին պաստելային երանգներ։

Աղբյուրն ու լուսանրաները՝  Vogue

 



© NEWS.am STYLE