Սելենա Գոմեսը եւ The Weeknd–ը հաստատել են սիրավեպը՝ Instagram–ում բաժանորդագրվելով միմյանց

13:34   26 հունվարի, 2017

Լոս Անջելեսը շոուբիզնեսի թագավորության մայրաքաղաքն է, որտեղ, ըստ երեւույթին, հիմա պաշտոնապես եւս մի սիրավեպ է սկսել։ Խոսքը Սելենա Գոմեսի եւ The Weeknd–ի մասին է։

Սիրահարները պաշտոնապես չեն հաստատել իրենց հարաբերությունները, սակայն երեկ Instagram–ում բաժանորդագրվել են միմյանց, ինչն էլ մամուլի համար ակնհայտ ակնարկ է, որ զույգի հարաբերությունները լուրջ են։ Ի դեպ, Սելենայի զարմուհին նույնպես բաժանորդագրվել է երգչին։

«Նա շատ է սիրում Սելենային, ամեն օր շփվում են։ Սիրավեպը շատ կրքոտ է։ Նրանք միմյանց դուր են գալիս։ Նրանք դեռեւս վայելում են հարաբերությունները եւ չեն պլանավորում որեւէ բան»,– հայտնում են E! News–ի աղբյուրները։

Իր հերթին The Weeknd–ը անակնկալ է մատուցել Լոս Անջելեսում 6LACK ռեփերի համերգի հանդիսատեսներին՝ անսպասելի հայտնվելով բեմի վրա։

Երգիչը մի քանի հիթ է կատարել, իսկ հետո երգել անցյալ տարի նոյեմբերին դեբյուտային ալբոմ թողարկած 6LACK ռեփերի հետ։ 



© NEWS.am STYLE