Կրքոտ Դաութցեն Քրեզը՝ Ulyana Sergeenko–ի ցուցադրությանը Փարիզի նորաձեւության շաբաթում

14:05   26 հունվարի, 2017

Փարիզում նորաձեւության շաբաթվա ամեն օրն ուրախացնում է գարուն–ամառ հավաքածուներով։ Այս անգամ հերթը ռուսաստանցի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյինն էր։

Ulyana Sergeenko–ի հավաքածուն ներկայացնում էր 32-ամյա դանիացի սուպերմոդել, NEWS.am STYLE-ի սիրելի Դաութցեն Քրեզը։

Մոդելին ուղեկցում էր Նատալյա Վոդյանովան։

Նախորդ դիզայների նման Ուլյանան շեշտը դրել էր փետրվարի վերջին կայանալիք «Օսկարի» ընտրության վրա։ Նորձեւության բոլոր տներն իրենց հավաքածուները ներկայացնում են որպես կատալոգ Հոլիվուդյան աստղերի համար, որոնք ուշադիր հետեւում են Փարիզի նորաձեւության շաբաթվան։

Մոդելները բեմ են դուրս եկել Փարիզի Cirque D'hiver Bouglione սրահում։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  REX–ի, Shutterstock–ի

 

 



© NEWS.am STYLE