Հարսանեկան գեղեցիկ եւ նուրբ դիմահարդարում (տեսանյութ)

17:23   26 հունվարի, 2017

Յուրաքանչյուր աղջիկ հարսանիքի օրը ցանկանում է լինել տարբերվող, յուրահատուկ եւ բոորից գեղեցիկ: Դրա համար, իհարկե, պետք է ընտրել կառուցվածքիդ հարմար հարսանեկան զգեստ, դրան համապատասխան վարսահարդարում եւ երբեք չմոռանալ դեմքի հարդարման մասին:

Հաճախ հարսանացուները տարբելվելու եւ շատ գեղեցիկ լինելու մոլուցքով տարված` մի փոքր չարաշահում են make up-ը, ինչի պատճառով փոքր-ինչ կոպիտ տեսք են ստանում: Սակայն չէ՞ որ` հարսանիքի օրը հարսնացուն պետք է լինի հնարավորինս նուրբ եւ պարզ, ինչպես նրա հագի հարսանեկան զգեստն է:

Այսպիսով` դիմահարդար Ջասմին Հենդը YouTube-ի իր հտեւորդների հետ կիսվել է հարսանեկան դիմահարդարման մի տեսանյութով, որտեղ մանրամասնորեն սովորեցնում է, թե ինչպես եւ ինչ գույների մեջ կարող եք ստանալ գեղեցիկ եւ նուրբ հարսանեկան կերպար:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE