Փերիս Հիլթոնը մինի զգեստով հայտնվել է Լոնդոնում

16:17   26 հունվարի, 2017

Փերիս Հիլթոնը մինի զգեստով հայտնվել է Լոնդոնում։

35-ամյա աստղը ուշ երեկոյան դուրս էր եկել Անգլիայի մայրաքաղաքում զբոսնելու։

Ավելի վաղ Փերիս Հիլթոնն May Fair Hotel–ում լուսանկարվել էր Սոֆի Ռիչիի հետ Քլոե Գրինի հետ։

Մեկ շաբաթ առաջ էլ Միլանում Տղամարդկանց նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացել էր Dsquared2–ի աշուն–ձմեռ 2017/2018 ցուցադրությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Քիմ Քարդաշյանն անսպասելիորեն բաժանորդագրվել էր Փերիս Հիլթոնի Instagram-ի էջին, ինչին ի պատասխան՝ Հիլթոնը Քիմի հետ հին լուսանկար էր հրապարակել:

Արդյունքում Փերիսին քրոջ՝ Նիկիի եւ մոր՝ Քեթիի հետ հրավիրել էին Քրիս Ջեների Հիդեն Հիլզի առանձնատանը կազմակերպվող Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ավանդական սուրբծննդյան երեկույթին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Wenn



© NEWS.am STYLE