18:18 22 մարտի, 2013Սիրուշոն կլինի ‹‹Հայստանի Ձայնը›› նախագծի գալահամերգի հյուրը: «Հայաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակիչը կմեկնարկի մարտի 23-ին, ժամը 22:00-ին Արմենիա TV-իով։ Սիրուշոյի ներկա գտնվելու մասին տեղեկացանք նրա ֆեյսբուքյան էջից:
Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ին տեղեկացրին կազմակերպիչները նախագծի այս փուլում հեռուստադիտողների քվեն որոշիչ է լինելու: Նախընտրած մասնակցի օգտին քվեարկությամբ կորոշվի նրա ապագան։ Արմենիա հեռուստաընկերությունը քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Նշենք, որ նախագիծը Արմենիա հեռուստաընկերությոնով մեկնարկել է 2012 թվականի նոյեմբեր ամսից:
«Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից եւ շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի ձայնը» նախագիծը Արմենիա հեռուստաընկերության եւ Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է:
The Voice -ի ձեւաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից, վերջինս նաեւ նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձեւաչափի հեղինակն է:
Որպես համաարտադրող Talpa ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում եւ հաստատում են նախագծի բոլոր կարեւորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում: Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են Talpa ընկերության կողմից և համապատասխանում ձեւաչափի բոլոր կանոններին: