Դակոտա Ջոնսոնը՝ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմի սեքսուալ տեսարանների մասին

16:40   26 հունվարի, 2017

Փետրվարի 10-ին համաշխարհային վարձույթում կհայտնվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունը՝ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը։

Ժապավենի թողարկումից առաջ գլխավոր դերակատարուհի 27-ամյա Դակոտա Ջոնսոնը հայտնվել է Glamour magazine–ի շապիկին եւ էջերին՝ պատմելով ֆիլմի մասին իր վերաբերմունքի, էրոտիկ տեսարաններից հրաժարվելու եւ ապագայի պլանների մասին։

«Այնպես չէ, որ ես բոլորովին ուզում եմ հրաժարվել բաց տեսարաններից, բայց ես էկրանին նաեւ այլ բաներ կարող եմ անել։ Հնարավոր է, ես նկարահանվեմ սեքսուալ տեսարաններով ֆիլմերում, իսկ հնարավոր է, բոլորովին ուրիշ բան անեմ։ Բայց ես գիտեմ, որ պատրաստ եմ առաջ շարժվել»,– վստահեցնում է դերասանուհին։

Գրքի գլխավոր հերոսների տարօրինակ սեռական հարաբերությունները գլխավոր կենտրոնական գիծն է, ուստի էրոտիկ տեսարաններից խուսափել հնարավոր չէ։ Զարմանալի չէ, որ երբեմն դերասանուհին զղջում է նկարահանումներին մասնակցելու համար։

«Ժամանակ առ ժամանակ նման բան լինում է։ Ֆիլմում մասնակցությունն ինձ համար լավ մեկնարկ էր, բայց ես չեմ պլանավորում անհետանալ ռադարներից, այնպես որ ես հպարտ եմ, որ մասնակցել եմ նման տեսարանների։ Նկարահանումների շնորհիվ ես ավելի ուշ մասնակցեցի շատ ուրիշ նախագծերի եւ շատ ճանապարհորդեցի»,– ասում է Դակոտա Ջոնսոնը։

 



© NEWS.am STYLE