Տղամարդու հինգ տեսակ, որոնք կնոջից հենց այնպես չեն հեռանում

18:13   26 մարտի, 2017

1. Տղամարդը, ով այլ կյանքով է ապրում

«Որտե՞ղ եք Ձեզ տեսնում հինգ տարի անց» հարցը հաճախ է տրվում հարցազրույցների ժամանակ։ Նման հարց պետք է տալ նաեւ հարաբերություններում։ Հնարավոր է, Դուք հանդիպում էիք, երբ դու համալսարանում առաջին կուրսի ուսանող էիր, իսկ նա արդեն 25-ն անց, եւ նա ընտանիք էր ցանկանում։ Դու գիտեիր, որ չես կարող նրան դա տալ ոչ հիմա, ոչ էլ 5 տարուց, քանի որ դեռ կարիերայով պետք է զբաղվես։ Ուստի, նրան թեկուզ տխրությամբ, բայց լավագույն մաղթանքներով, ազատ ես թողել։

2. Քո ընկերուհու նախկին տղամարդը

Դա կանացի համերաշխության չգրված օրենք է, երբ կան կոնկրետ մարդիկ, որոնց հետ մենք չենք կարող հանդիպել։ Ընկերուհուդ նախկին զուգընկերոջ հետ մտերմությունը կարող է սկսվել շատ աննկատ։ Բայց հետո ամեն ինչ տարօրինակ ու անհարմար է դառնում։ Ծանո՞թ է։

3. Տղամարդը, ում հանդիպել եք, երբ Դու կամ նա հարաբերությունների մեջ էիք մեկ ուրիշի հետ

Դա լինում է, երբ Դուք եւ հակառակ սեռի ներկայացուցիչը շատ զբաղված եք Ձեր կյանքով, եւ հանկարծ հանդիպում եք նրան, ով, թվում է,  շատ հարմար է Ձեզ։ Ձեր միջեւ հաստատ կայծ կա, բայց դուք հասկանում եք, որ չեք կարող հեռու գնալ, չեք կարող դավաճանել Ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, քանի որ ամեն ինչ շատ անհասկանալի է, եւ ռիսկերը մեծ են։ Իսկ եթե, ամեն դեպքում, Դուք միասին լինեք, ապա Ձեզ կհետապնդի մեղքի զգացողությունն ու ամեն ինչ կփչացնի։

4. Տղամարդը շատ լավ ընկեր է

Երկուսդ էլ մտածել եք այդ մասին, բայց որոշել եք մոռանալ այդ գաղափարը, քանի որ գիտեք՝ այդպես ավելի լավ կլինի։ Նա ուղղակի մարդ է, ում հետ կարող ես  պլատոնական հարաբերություններ կառուցել։ 10 տարի անց դուք շնորհակալ կլինեք միմյանց, որ չհատեցիք այդ գիծը, քանի որ հավատարիմ ընկեր ունենալը շատ ավելի կարեւոր է։

5. Այլ աշխարհայացք ունեցող տղամարդ

Դուք կարող եք մտածել, որ դա ոչ մի կերպ չի ազդում հարաբերությունների վրա, բայց ժամանակի ընթացքում հասկանում եք, որ մի օր դա կարեւոր կդառնա։ Օրինակ՝ երբ երեխաներ ծնվեն, եւ բարձրանա նրանց դաստիարակելու հարցը (օրինակ՝ կրոնը)։ Եվ այդժամ երախտապարտ կլինեք, որ Ձեր հարաբերությունները չդասավորվեցին։ 

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE