Ինչպես է համբույրն ազդում մեր ինքնազգացողության վրա

17:03   26 մարտի, 2017

1. Համբույրի ժամանակ ակտիվորեն էնդորֆիններ են արտադրվում, որոնք իջեցնում են սթրեսի մակարդակը եւ հաճույքի զգացողություն են ապահովում։

2. Համբույրն արագացնում է սրտի զարկերը՝ բարելավելով սրտանոթային համակարգի աշխատանքը։

3. Կանոնավոր համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ համբույրի ժամանակ արտադրված թքի մեջ մեծ թվով օգտակար ֆոսֆոր եւ կալցիում կա։

4. Համբույրի ժամանակ ակտիվորեն աշխատում են դեմքի մկանները, ինչը նպաստում է կնճիռների հարթմանն ու դեմքի երիտասարդացմանը։

5. Երկու համբուրվողները փոխանակում են մանրէները եւ դրանով ամրացնում իրենց իմունիտետը։

6. Համբույրի ժամանակ սեռական հորմոններ են արտադրվում, որոնք ռոմանտիկ տրամադրություն են առաջացնում։

7. Առավոտյան համբույրը շատ դրական հույզեր է առաջացնում եւ բարելավում է տրամադրությունն ամբողջ օրվա համար։

8. Դանիացի բժիշկներն ասում են, որ ամեն օր համբուրվող զույգերը միջինը 5 տարով ավելի երկար են ապրում։

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE