Ինչպես ազատվել ոչ ցանկալի տղամարդուց

20:06   28 մարտի, 2017

ԴՈՒ ՉՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱՍ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ՔԵԶ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ընդհանրապես, ձեւական հետաքրքրությունն ամեն ինչ փչացնում է: Նա դա կարող է ընդունել որպես գործողության ազդանշան: Հասկանում եմ, որ դու քաղաքավարի ես, եւ որ մայրիկը սովորեցրել է գլխով անել, երբ քեզ ինչ-որ բան են պատմում: Բայց նա չարժե քո ջանքերին... նա կարող է մտածել, որ քեզ իսկապես հետաքրքիր է:


ՆՐԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՄԱԲ ՀԱՃԱԽ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ

Քեզ պետք կգա թունդ ալկոհոլ եւ առողջ լյարդ: Նախ, հարբած աղջիկը, համաձայնեք, այնքան էլ էսթետիկ չէ, եւ շատ հավանական է, որ քո վարքագիծը նրան կհիասթափեցնի: Երկրորդը՝ դու ընդհանրապես թքած կունենաս քաղաքավարության եւ բարեկրթության վրա: Դու նրան կասես, թե ինչպես է նա քեզ զզվեցրել: Բայց կա մի շատ մեծ ԲԱՅՑ, պետք չէ դա անել, եթե հարբած վիճակում քեզ սերն ավելի շատ է ձգում:


ԱՆԽՆԱ ՍՏԻՐ

Եվ մի քաշվիր չափազանցնելուց: Կարող ես ասել, որ քեզ հետապնդում է ինտերպոլը: Որ քեզ անհապաղ հարկավոր է թաքնվել կամ հեռանալ անհայտ մի երկիր, օրինակ՝ Բադեն Բադեն: Կարող ես ասել, որ հավատացյալ ընտանիքից ես եւ, ընդհանրապես, չես կարող տղաների հետ հանդիպել: Ու, բացի այդ, դու ալերգիա ունես …նրա կատվից, շնից, նրա մեքենայի նստատեղից եւ, ի վերջո, նրանից: Նա միգուցե եւ կարող է հավատալ:


ԼԵՍԲՈՒՀԻ ՁԵՎԱՑԻՐ

Կամ այլասերված: Թե մեկը, թե մյուսը շատ լավ աշխատում են: Եթե դու ավելի շատ ես նայում կանացի կրծքերին, քան նա, եւ եթե դա քո կուրծքը չէ, ապա դա, առնվազն, տարօրինակ է: Դու կարող ես նրան հաճախ պատմել, թե քեզ ինչքան շատ են դուր գալիս կանացի ներքնազգեստով տղամարդիկ: Մի քաշվիր ամենաաներեւակայական բաները նկարագրել մանրամասներով եւ հոգու խորքում հույս փայփայիր, որ նրան հանկարծ դրանք դուր չգան:


ԱՆՏԵՍԻՐ

Միանգամից մի պատասխանիր նրա հաղորդագրություններին, այլ ավելի լավ է՝ մեկ շաբաթից: Անգամ հաշվի առնելով այն, որ հեռախոսը դու ձեռքիցդ վայր չես դնում եւ ֆեյսբուքյան էջդ թարմացնում ես երկու ժամը մեկ: Սովորական արհամարհանքն աշխատում է ինչպես սովետական հին զարթուցիչը:


ՄԻ ԿԻՍՎԻՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Նրան մի պատմիր՝ ուր եւ ում հետ ես գնում, ինչպիսի ծրագրեր ունես երեկոյի համար, ինչպիսի կոշիկներ ես գնել: Մի պատմիր քո աշխատանքի, քո ընտանիքի մասին, մի ծանոթացրու ընկերներիդ հետ: Նրա նկատմամբ վստահություն մի ցուցաբերիր, թաքցրու, ինչ կարող ես, նրան մի թույլ մի տուր, որ քո կյանք մտնի:


ՁԵՎԱՑՐՈՒ, ԹԵ ԴՈՒՔ ԱՆԾԱՆՈԹՆԵՐ ԵՔ

Ոչ մի բան այնպես հասկացնել չի տալիս, որ մարդը քեզ պետք չէ, քան այն, որ դու նրան մշտապես չես հիշում: Անցիր նրա կողքով առանց որեւէ արձագանքի: Եթե դուք նրա հետ սովորել եք կամ աշխատում եք, ապա մի բարեւիր: Եթե նա կհարցնի պատճառը, պարզապես ասա. «օհ, իսկ ես քեզ չնկատեցի»:

ՄԻ ԳՆԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Կարող ես ինքնուրույն առաջարկել այդ հանդիպումները: Օրինակ՝ գնալ սուրճ խմելու, զրուցել մեկ գավաթ գինու շուրջ, բայց վերջին պահին հրաժարվել՝ պատճառաբանելով, թե շատ զբաղված ես: Դու կարող ես անգամ տեսնվել նրա հետ, բայց անընդհատ զբաղվելով հեռախոսով. խոսիր ինչ-որ մեկի հետ, պատասխանիր ինչ-որ մեկին՝ «քանի որ դա շատ կարեւոր է»:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE