Իրինա Շեյքը՝ Bally ընկերության գարուն–ամառ 2017 գովազդային արշավում

12:32   27 հունվարի, 2017

Շվեյցարական Bally ընկերության Youtube–ի ալիքում հայտնվել է գարուն–ամառ 2017 գովազդային արշավի հոլովակը, որի գլխավոր հերոսուհին ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն է։

Իրինան արդեն գիտի երեխայի սեռը, սակայն դա բոլորովին չի խանգարում Բրեդլի Քուփերի ընկերուհուն շարունակել զբաղվել սիրելի գործով։

31-ամյա սուպերմոդելը հոլովակում ցուցադրել է կոշիկներ, պայուսակներ եւ աքսեսուարներ։ Ներկայացվել է նաեւ ֆոտոշարքի բեէսթեյջը։ Իրինայի հետ հոլովակում նկարահանվել են Քիթ Բաթլերն ու Դեւիդ Տրալիկը։

Հիշեցնենք, որ Իրինան հրաժարվում է մեկնաբանել իր անձնական կյանքը եւ մինչեւ հիմա ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել հղիության մասին։



© NEWS.am STYLE