Սելենա Գոմեսին ու The Weeknd–ին տեսել են Լոս Անջելեսում

13:33   27 հունվարի, 2017

Սերենա Գոմեսի եւ The Weeknd–ի միջեւ սիրավեպը բուռն թափ է հավաքում։

Գոմեսին ու The Weeknd–ին տեսել են Լոս Անջելեսում Frenсh Montana–ի եւ Ջեյդեն Սմիթի ընկերակցությամբ։

Սիրահարները պաշտոնապես չեն հաստատել իրենց հարաբերությունները, բայց երկու օր առաջ Instagram–ում բաժանորդագրվել են միմյանց, ինչն էլ մամուլի համար ակնհայտ ակնարկ է, որ զույգի հարաբերությունները լուրջ են։ Ի դեպ, Սելենայի զարմուհին նույնպես բաժանորդագրվել է երգչին։

Frenсh Montana–ն Instagram–ում լուսանկար է հրապարակել, իհարկե առանց Սելենայի։ Կարծես թե Սելենան եւ երգիչը դեռեւս չեն ուզում միասին երեւալ։

«Նա շատ է սիրում Սելենային, ամեն օր շփվում են։ Սիրավեպը շատ կրքոտ է։ Նրանք միմյանց դուր են գալիս։ Նրանք դեռեւս վայելում են հարաբերությունները եւ չեն պլանավորում որեւէ բան»,– հայտնում են E! News–ի աղբյուրները։

 



© NEWS.am STYLE