Քիմ Քարդաշյանը երեխաների հետ ժամանել է Կոստա Ռիկա

10:02   27 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանը երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ իր մասնավոր օդանավով ժամանել է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսե։

Քանյե Ուեսթը միեւնույն ժամանակ մնացել է Լոս Անջելեսում։

Քիմը Սան Խոսեում շրջել է իր սիրելի կամուֆլյաժային ժակետով եւ ինչպես միշտ ամուսնու ապրանքանիշի՝ Yeezy–ի  կոշիկներով։

Նորթը վարդագույն բաճկոնով էր։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչու է Քիմը ժամանել Կոստա Ռիկա, քանի որ նրա ռեալիթի շոուի նկարահանող խմբին այնտեղ չեն  նկատել։ Այսինքն՝ այստեղ շոուի համար դրվագներ չեն նկարահանելու։ 

Մնում է միայն գուշակել, թե ինչ կոմերցիոն նպատակ է հետապնդում 36-ամյա հայուհին մինչեւ ամուսինը Լոս Անջելեսում զբաղված է նոր ալբոմի ձայնագրմամբ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online, AKM-GSI



© NEWS.am STYLE