«Ֆիթնեսի թագուհի» Քլոե Քարդաշյանը աշխատանքային կադրեր է ցուցադրել իր անկեղծ ֆոտոշարքից

13:10   27 հունվարի, 2017

Քլոե Քարդաշյանը միացել է քրոջը՝ Քիմին, որը երեխաների հետ Կոստա Ռիկա է մեկնել։ Սակայն  մինչեւ Սան Խոսե ժամանելը «ֆիթնեսի նոր գուրու» Քլոեն, ինչպես նրան կնքել է մամուլը, KhloeWithaK.com կայքում վերջին ֆոտոշարքի նկարահանման գործընթացից բեքսթեյջ է հրապարակել եւ հարցազրույցի ժամանակ պատմել, թե ինչպես է մարզում իր հետույքը՝ պահելով դիետա եւ կատարելով ֆիզիկական վարժություններ։

«Ես ինձ «Ֆիթնեսի բարբի» էի զգում Protein World–ի նկարահանման ժամանակ»,– ասել է ռեալիթի շոուի աստղը։

Քլոեն սոցցանցերում իր բաժանորդներին դեռեւս չի հայտնել Կոստա Ռիկա այցի նպատակը։ Նախնական տվյալներով՝ խոսքն, ամենայն հավանականությամբ, այն մասին է, որ Քարդաշյան–Ջեններ ընտանիքը որոշել է շաբաթվա վերջն անցկացնել Սան Խոսեում։



© NEWS.am STYLE