«Փիրսինգով եղունգներ». Քիմ Քարդաշյանը նորաձեւ թրենդ է գործարկում

12:03   27 հունվարի, 2017

Քարդաշյան–Ջեններ ընտանիքի ներկայացուցիչները ոճի եւ նորաձեւության օրենսդիրներն են։ Եթե հաշվենք սոցցանցերում նրանց բոլոր հաշիվներին հետեւողների ընդհանուր թիվը, ապա այս ընտանիքին հետեւում է ավելի քան կես մլրդ մարդ։ Պարզ է, որ Քայլի Ջենների սանրվածքի ցանկացած փոփոխություն, Քիմի ոճային փոփոխությունները, Քլոեի ֆիթնես-պարապմունքները ազդում են նորաձեւության վրա ավելի շատ, քան բոլոր Նորաձեւության շաբաթներն ու տները միասին վերցրած։

Այսպես՝ Քիմը անցել է իր եղունգներին։ 36-ամյա հայուհին Snapchat–ում փիրսինգով եղունգներ է ներկայացրել եւ հայտարարել. «Քլոեն հիմա հաստատ հպարտանում է ինձնով»։

Հիշեցնենք, որ Քիմըն այժմ երեխաների հետ Կոստա Ռիկայում է, իսկ Քանյե Ուեսթը մնացել է Լոս Անջելեսում, որտեղ աշխատում է նոր ալբոմի վրա։



© NEWS.am STYLE