Քենդալ Ջեններն առաջին անգամ Love պարբերականի համար մոդելի է լուսանկարել

14:36   27 հունվարի, 2017

Քարդաշյան–Ջեններ ընտանիքը հպարտանալու առիթ ունի։ Որտեղ էլ լինեն ընտանիքի ներկայացուցիչները, նրանց մոտ ամենուր ամեն ինչ հարթ է ընթանում։

Հիմա բոլորն զարմացրել է Քենդալ Ջենները։ Պարզվում է, մոդելը, որը 21 տարեկանում ֆոտոշարքերի մեծ պատմություն ունի, ինքն էլ է սիրում լուսանկարել։ Ջեններն առաջին անգամ մոդելի է նկարել Love ամսագրի շապիկի համար, ինչի մասին վկայում է պարբերականի Instagram–ը։

Harper’s Bazaar–ը գրում է, որ ամսագիրը աշնանը մրցույթ էր հայտարարել սոցցանցերում, եւ 15-35 տարեկան բոլոր ցանկացողները կարող են մասնակցել՝ ուղարկելով իրենց լուսանկարներն ու կարճ պատմություն։

20 հաղթող մեկնել էր Լոս Անջելես, որտեղ նրանց լուսանկարել էր Քենդալ Ջենները։ Եվ ահա լույս է տեսել եզրափակիչ անցած աղջիկներից մեկի՝ Արիանա Սինգ Հիքսի նկարով շապիկը։

Instagram–ում ամսագրի էջում հայտնվել է եւս մեկ հաղթողի՝ Միա Ֆրանկոյի լուսանկարը։

 



© NEWS.am STYLE