12:18 27 հունվարի, 2017Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանն ու նրա ամբողջ ընտանիքը իրենց արձակուրդ են վայելում Թաիլանդում։ Ուղեւորությունը 30-ամյա Իվետայի եւ քրոջ՝ ճանաչված դիմահարդար-ոճաբան Մարիաննա Մուկուչյանի գեղեցիկ անակնկալն է ծնողներին։
Աղջիկները հայրիկի եւ մայրիկի 60-ամյակի առիթով միասին մեկնել են թաիլանդական կղզիներ.
«Ծնողներս 60 տարեկան են դառնում, ուստի ես եւ քույրս որոշեցինք չեղարկել ամեն ինչ եւ նրանց հրավիրել Թաիլանդ։ Մայրիկի եւ հայրիկի հետ անցկացրած ամեն ակնթարթից ավելի կարեւոր ոչինչ չկա»,- հանգստի մասին պատմել է Իվետան։
Բայց իրենց անակնկալից խոսելուց բացի, աղջիկները չեն մոռացել նաեւ լուսանկարների մասին։
Հիշեցնենք, որ Թաիլանդ մեկնելուց առաջ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհին զվարճանում էր մեքսիկական լողափերից մեկում։