Ինչպե՞ս ծածկել թերություններն ու ունենալ բնական տեսք (տեսանյութ)

16:55   27 հունվարի, 2017

Շատ հաճախ կանայք եւ աղջիկները հոգնում են ծանր դիմահարդարումից ու ցանկանում են երբեմն շրջել, պարզապես, առանց հարդարման: Բայց երեւի բոլոր իգական սեռի ներկայացուցիներն էլ կխոստովանեն, որ հաճախ ինքներս մեզ համար թերություններ ենք հնարում եւ բարդույթավորվում ենք դրանց պատճառով, դրա համար էլ կրկին դիմում ենք ծանր դիմահարդարման օգնությանը:

Սակայն պետք չէ առօրյայում այդքան շատ շպարվել եթե տիրապետեք make up-ի որոշ նրբությունների:

Դիմահարդար Քեսլի Սիմոնն, օրինակ, YouTube-ի իր ալիքում կիսվել է մի տեսանյութով, որտեղ ցուցադրում է բնական եւ գեղեցիկ դիմահարդարման օրինակ: Այս դեպքում շուրթերն ու աչքերը կարող եք ազատել հարդարումից, փոխարենը կետրոնանալ մաշկի վրա:

Փոքրիկ շտկումներ եւ ձեր բնական look-ը պատրաստ է:

Հետեւեք երիտասարդ դիմահարդարի ցուցումներին եւ բացահայտեք բնական դիմահարդարման գաղտնիքները:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE