Քալիֆորնիայում շքեղ հայկական հարսանիքը՝ Brides կայքի ուշադրության կենտրոնում

15:04   27 հունվարի, 2017

Քալիֆորնիայում հերթական շքեղ հայկական հարսանիքն են նշել, որը հայտնվել է Brides հեղինակավոր կայքի էջերին։ Հարսանիքը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին, բայց կայքում այդ մասին մանրամասներ են հայտնվել միայն հիմա, այն էլ՝ էքսկլյուզիվ։

Րաֆֆի Քասաբյանի եւ Անժելա Կարագյոզյանի հարսանիքն մյուսներից առանձնացել է նրանով, որ Անժելան 125-ամյա պատմություն ունեցող «Kirk Kara» աշխարհում ամենահայտնի ոսկերչական ընկերության սեփականատեր ընտանիքի ներկայացուցիչ է։

  

Պարզ է, որ ամուսնական մատանիները պատրաստել էր ընտանեկան ընկերությունը։

Ամուսինները որոշել էին հայկական ավանդական հարսանիք կազմակերպել։

Պսակադրությունը տեղի է ունեցել Վան Նայսի Հայ առաքելական եկեղեցում։

«Ես պաշտում եմ հայրենիքս, այդ պատճառով բնական է, որ մեր հարսանիքը պետք է լիներ ավանդական»,- ասել է Անժելան։

Եկեղեցու արարողությունից հետո Րաֆֆին եւ Անժելան 275 հյուրերի հետ հարսանիքը նշել են Փասադենայի The Langham Huntington Hotel ռեստորանում։

Անժելան Monique Lhuillier–ի զգեստով էր՝ Swarovski–ի բյուրեղներով զարդարված։

18 կարատ հարգով սպիտակ ոսկուց վզնոցը, որը հարսանիքից 6 ամիս առաջ նախագծել էր Անժելան, ձուլել էր ընտանեկան վարպետը։

Հարսնացուի 7 ընկերուհիներն ուղեկցում էին Անժելային։

Րաֆֆին Armani–ի կոստյումով էր

Դե էլ ի՞նչ հայկական հարսանիք առանց ազգային պարերի

Հատկանշական է, որ զույգը մի հարսանիքով չի սահմանափակվել եւ կազմակերպել է եւս 2 միջոցառում Մայամիում եւ Բորա Բորայում։

 



© NEWS.am STYLE