Թեյլոր Սվիֆթը եւ Զեյն Մալիքը ներկայացրել են «50 երանգով ավելի մուգ» ֆիլմի երգի տեսահոլովակը

15:44   27 հունվարի, 2017

Youtube–ում TaylorSwiftVEVO ալիքում հայտնվել է «50 երանգով ավելի մուգ» ֆիլմի երգի տեսահոլովակը, որին մենք շատ երկար էինք սպասում։ Հոլովակում Թեյլոր Սվիֆթը եւ Զեյն Մալիքը զուգերգ են կատարում։

Թեյլորն ու Զեյնը ներկայացրել են I Don't Wanna Live Forever երգի հոլովակը, որը էրոտիկ դրամայի սաունդթրեքն է։ Հոլովակի ռեժիսորն է Գրանտ Սինգերը։

Տեսահոլովակը նկարահանվել է Լոնդոնում՝ St. Pancras Renaissance Hotel հյուրանոցում։

Հիշեցնենք, որ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմն համաշխարհային վարձույթում կհայտնվի փետրվարի 10-ին։



© NEWS.am STYLE