Լողազգեստով Իվետա եւ Մարիաննա Մուկուչյանները՝ Թաիլանդում

14:51   27 հունվարի, 2017

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Իվետա Մուկուչյանը ընտանիքի անդամների հետ իր հանգիստն է վայելում հեքիաթային Թաիլանդում։ 30-ամյա արտիստը հոր եւ մոր, ինչպես նաեւ քրոջ՝ ճանաչված դիմահարդար-ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հետ մեկնել է թաիլանդական կղզիներ՝ հաճելի ժամանակ անցկացնելու։

Фото опубликовано www.marianna-mukuchyan.com (@marianna_mukuchyan)

Կեսօրին քույրերը վայելում են տաք եղանակը, արեւային լողափը, իսկ երեկոյան՝ կախարդական մայրամուտը.

Фото опубликовано www.marianna-mukuchyan.com (@marianna_mukuchyan)

«Ամենամոգական մայրամուտներից մեկը»,- Իվետայի հետ լողազգեստով լուսանկարը մեկնաբանել է Մարիաննան։

Фото опубликовано www.marianna-mukuchyan.com (@marianna_mukuchyan)

Հիշեցնենք, Մուկուչյանները Թաիլանդ են գնացել տոնելու ծնողների ծննդյան 60-ամյակը։ Այդ առիթով աղջիկները հաճելի անակնկալ են մատուցել՝ ուղեւորություն կազմակերպելով հատուկ նրանց համար։



© NEWS.am STYLE