Հղի Պոլինա Գագարինան «շպագատ» է իջել Մալդիվյան կղզիներում

17:44   27 հունվարի, 2017

Հղի Պոլինա Գագարինան Մալդիվյան կղզիներում հանգստանալիս «շպագատ» է նստել։ Ռուսական «Ձայնը» շոուի մարզիչը, «Երատեսիլի» նախկին մասնակիցը փորձել է կրկնել Անաստասիա Վոլոչկովայի հնարքը։

Պոլինայի մոտ դա այնքան էլ  լավ չի ստացվել, որքան Վոլոչկովայի մոտ, բացի այդ էլ, ի՞նչ կարիք կա տանջել մարմինը, եթե գարնանը ծննդաբերելու ես։

«Ես իհարկե Անաստասիայի փառքին չեմ հավակնում, բայց շատ եմ ջանացել… ինչքան որ կարողացա»,– գրել է նա Instagram–ում։

Լուսանկարում նա կապույտ լողազգեստով է, իսկ մեծ կլորիկ փորը ծածկում է լողավազանի ջուրը։



© NEWS.am STYLE