Փարիզի Նորաձեւության շաբաթ. Elie Saab-ի գարուն/ամառ 2017 շքեղ հավաքածուն

20:22   27 հունվարի, 2017

Փարիզում կայացած Նորաձեւության շաբաթվա ընթացքում Dior-ից, Chanel-ից, Ralph & Russo-ից, Ulyana Sergeenko-ից եւ Valentino-ից հետո իր նոր՝ գարուն/ամառ 2017 հավաքածուն է ցուցադրել լիբանանցի հանրահայտ դիզայներ Էլի Սաաբը։ Դիզայները, որի մոդելավորած զգեստները նախընտրում են աշխարհահռչակ արտիստներ, այս անգամ նույնպես հավատարիմ է մնացել իր ձեռագրին՝ առաջարկելով նրբերանգ, տարբերվող ու բարձրաճաշակ զգեստներ։ Ինչպես միշտ, կարելի է տեսնել պաստելային գույների, մինչեւ հատակը ձգվող զգեստներ, որոնք ընդգծում են կնոջ մարմինն ու կազմվածքը։

Սաաբի հավաքածուում ներկայացվում են նաեւ այսօր արդիական եւ մեծ պահանջարկ վայելող «մերկ զգեստներ», որոնք զարդարում են հոլիվուդյան հայտնի աստղերին տարբեր միջոցառումների կարմիր գորգերի վրա փայլելիս։

Այս հավաքածուն իսկական կատալոգ է «Օսկար 2017»-ին պատրաստվող համաշխարհային աստղերի համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սաաբը թողարկեց իր առաջին հարսանեկան հավաքածուն՝ առաջարկելով ճերմակ շքեղ զգեստներ նորահարսների համար։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

 



© NEWS.am STYLE