Լեյկեմիայից մահացել է «Մեննիքս» սերիալի աստղ Մայք Քոննորսը՝ Գրեգոր Օհանյանը

16:24   27 հունվարի, 2017

Լոս Անջելեսի հիվանդանոցում 91 տարեկան հասակում մահացել է «Մեննիքս» սերիալի աստղ Մայք Քոննորսը՝ ծնված Գրեգոր Օհանյան, գրում է ABC News–ը։

«Ոսկե գլոբուսի» դափնեկիր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Գրեգոր Օհանյանը ծնվել է 1925-ի օգոստոսի 15–ին։

1967-ի սեպտեմբերին եթեր դուրս եկած «Մեննիքս» սերիալում այդ դերը նրան դարձրեց հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը։

Արտիստը նկարահանվել է նաեւ «Դիլիջանս» (1966), «Էքսպրես ձնահյուս» (1979), «Շատ սարսափելի է, որպեսզի բղավեմ» (1985), «Գիդեոն» (1998) ֆիլմերում։

Քոննորսը բազմիցս հայտնի սերիալներում հրավիրված աստղ է եղել՝ խաղալով այդ թվում «Զիլ Ուոքերը», «Նա սպանություն է գրել», «2.5 մարդ» սերիալներում։

Բացի այդ, դերասանն ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ։

1975-ին նա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մոռացված ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի տեքստն էր կարդում, իսկ մի քանի տարի անց Օհանյանը կարդաց «Ararat Beckons» վավերագրական ֆիլմի տեքստը։



© NEWS.am STYLE