Ինչ կարելի է սովորել լեսբուհիներից

23:05   27 մարտի, 2017

Հնարք № 1

Լեսբուհիները անկողնում երբեք չեն լռում: Նրանք անընդհատ զուգընկերուհու ականջին քնքուշ հիմարություններ են շշնջում՝ նրա գեղեցկության մասին, թե ինչպես է նա իր մոտ ցանկություն առաջացնում եւ, վերջապես, «իմ սիրելի աղջիկ, ինչպես եմ քեզ սիրում» նախադասությունը, որը հրաշքներ է գործում:

Ինչպես է դա աշխատում: Վիճակագրության համաձայն՝ կանանց 90%-ը գրգռվում է հենց ականջին փսփսոցներից: Բանն այն է, որ կանանց ականջախեցիները հզոր էրոգեն գոտիներ են համարվում: Եվ գրգռվում են անգամ օդի թեթեւ հոսանքից: Իսկ դուք հաճա՞խ եք ձեր կնոջ ականջին պարզապես հաճելի բաներ շշնջում:

Հնարք № 2

Կանայք սիրում են, երբ իրենց մերկացնում են դանդաղ եւ համբույրներով: Երկար, զգույշ մերկացնելը շատ էրոտիկ է: Անգամ կրծկալը լեսբուհին շատ դանդաղ է հանում ընկերուհու հագից:

Ինչպես է սա աշխատում: Քնքուշ հպումները մարմնի ինտիմ հատվածներին (կուրծք, ձեռքերի եւ ազդրերի վերին մասերը) շատ մեծ գրգիռ են առաջացնում: Կանանց համար դրանք նախնական ինտիմ քնքշություններ են, որոնք սկսվում են ոչ միանգամից անկողնում, ինչպես կարծում են տղամարդիկ:

Հնարք № 3

Ընդունված է համարել, որ ամենաորակյալ կունիլինգուսը լեսբուհիների մոտ է: Քանի որ հենց այդպես, այլ ոչ թե ֆալոիմիտատորներով են  (ինչպես մտածում են տղամարդիկ) լեսբուհիների 90%-ը հասնում բավականության գագաթնակետին: Եվ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք երբեք ընկերուհու ծլիկը չեն շոյում ձեռքերով, ինչպես տղամարդիկ: Նրանք շատ լավ գիտեն, որ կունիլինգուսի ամենակարեւոր գործիքը լեզուն է:

Ինչպես է դա աշխատում. ծլիկի գլխիկը կանանց բավականություն պատճառելու ամենակարեւոր կետն է, այն շատ նուրբ է եւ կոպիտ հպումներ չի սիրում: Այն գրգռվում է եւ օրգազմ է առաջացնում միայն շատ նուրբ, բայց համառ խթանման դեպքում, որը չպետք է դադարեցնել մինչեւ օրգազմն անգամ մի քանի վայրկյան, որովհետեւ գրգռվածությունն ակնթարթորոն անհետանում է: Լեսբուհիները դա շատ լավ գիտեն:

Հնարք № 4

Սեռական ակտը լեսբուհիների մոտ կարող է երկար շարունակվել: Հաճախ՝ մի քանի ժամ: Ընդ որում՝ զուգընկերուհին կարող է մի քանի անգամ հասնել առավելագույն բավականության: Տղամարդկանց մոտ էյակուլյացիայից հետո անկում է տեղի ունենում. էրեկցիա չկա, նշանակում է՝ ոչինչ չի լինի: Իսկ լավ սիրեկանն ընդհանուր օրգազմից որոշ ժամանակ անց կզբաղվի կունիլինգուսով, եթե էրեկցիա չկա:

Ինչպես է դա աշխատում. օրգազմից հետո կանանց մոտ ծլիկը 10-15 րոպե ոչ մի քնքշանք չի ընդունում: Բայց որոշ ժամանակ հետո այն նորից պատրաստ է սեքսի: Կանայք սիրում են մեկ հանդիպման ժամանակ մի քանի հաճույք ստանալ:

Հնարք  № 5

Լեսբուհիները սիրում են սեռական խաղալիքներ: Ընդ որում, եթե տղամարդիկ կարող են իրենց զուգընկերուհիների համար սեքս շոփից ֆալոիմիտատոր կամ վիբրատոր գնել, ապա լեսբուհիներն օգտագործում են ամբողջ արսենալը՝ սկսած սեքսուալ ներքնազգեստից: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ:

Ինչպես է դա աշխատում: Կանայք իրենց բնույթով սիրում են խաղալ: Դա, ցավոք, հաշվի չի առնում տղամարդկանց մեծ մասը:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE