Հինգ զգացողություն, որոնք ապացուցում են, որ ճիշտ ուղու վրա եք

19:15   27 մարտի, 2017

Զգացողություն, կարծես ձեր մանկական պայքարն եք ապրում

Դուք հայտնաբերել եք, որ հասուն կյանքում բախվում եք այն խնդիրներին, որոնց դեմ պայքարում էիք դեռ երեխա ժամանակ։ Թեպետ առաջին հայացքից թվում է, թե դուք դրանցից դասեր չեք քաղել, բայց, իրականում, դա նշանակում է, որ դուք սկսում եք գիտակցել, թե ինչու եք այդպես մտածում։ Դա փոփոխությունների ճանապարհին արված առաջին քայլն է։

Մոլորվածության եւ աննպատակության զգացողություն

Իրականում մոլորվածության զգացումը նշան է, որ դուք սկսել եք ավելի շատ ներկա լինել սեփական կյանքում։ Դուք քիչ եք ապրում ապագայի մասին հիշողություններով եւ մտքերով եւ ավելի շատ ներկայում եք լինում։ Քանի դեռ դուք չեք վարժվել դրան, ձեզ կթվա, թե դուք ճանապարհից շեղվել եք։

Ուղեղի ձախ կիսագնդի անգործություն

Հաճախ օգտագործելով ուղեղի աջ կիսագունդը՝ ձեզ կարող է թվալ, թե ձախ կիսագնդի գործառույթը սկսում է կորցնել իր նշանակությունը։ Հանկարծ սկսում են դժվարությամբ տրվել այնպիսի բաներ, ինչպիսիք են կենտրոնացումը, կազմակերպվածությունը եւ մանրուքները հիշելու կարողությունը։

Անմիտ զայրույթի կամ տխրության հոսք

Երբ ձեր էմոցիաները դուրս են հորդում, որպես կանոն, դա տեղի է ունենում այն պատճառով, որ դրանք մտացածին են: Եվ ձեր խնդիրն է ոչ թե պայքարել դրանց դեմ կամ հաղթահարել դրանք, այլ ամբողջությամբ գիտակցել: Միայն այդ դեպքում կարող եք կառավարել դրանք:

Քնի ռեժիմի խանգարում

Դուք սովորականից շատ կամ քիչ կքնեք, կարթնանաք գիշերվա կեսին, քանի որ չեք կարողանա դադարել ինչ-որ բանի մասին մտածել։ Դուք կլինեք էներգիայով լի կամ էլ ամբողջովին հյուծված։

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE