Հայտնի լուսանկարիչ Մերթ Ալասը ցուցադրել է մերկ Բելլա Հադիդի լուսանկարը

12:27   28 հունվարի, 2017

Հայտնի լուսանկարիչ Մերթ Ալասը ցուցադրել է սուպերմոդել Բելլա Հադիդի մերկ լուսանկարը։ Մելթը Instagram–ում հրապարակել է կաշվե բազկաթոռին նստած Բելլայի լուսանկարը։

Սակայն լուսանկարիչը հետո հեռացրել էր լուսանկարը՝ վախենալով սոցցանցի արձագանքից, որը կարող է փակել նրա էջը, քանի որ Instagram–ն արգելում է մերկ լուսանկարները։

Միեւնույն ժամանակ Ալասը հրապարակել է Քեյթ Մոսսի լուսանկարը՝ մակագրելով Բելլայի լուսանկարի մասին ակնարկով.

«Հուսամ, որ այդ լուսանկարը չի հեռացվի»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Բելլան արդեն օրերս ուշադրության կենտրոնում էր հայտնվել Փարիզի նորաձեւության շաբաթվա ժամանակ, որտեղ կիսամերկ ներկայացել էր Dior–ի դիմակահանդեսին։

Քենդալ Ջեններ, Բելլա Հադիդ, Եվա Հերցիգովա



© NEWS.am STYLE