Իրինա Շեյքը պատմել է մայրանալու ցանկության մասին

18:13   28 հունվարի, 2017

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը HOLA! ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ միշտ ուզել է մայր դառնալ եւ ընտանիք կազմել։ Երեկ Բրեդլի Քուփերն ու Իրինա Շեյքը միասին ուլտրաձայնային հետազոտության էին գնացել։

Ճիշտ է, բրիտանացի դերասանի եւ 31-ամյա Շեյքի լուսանկարը չհայտնվեց համացանցում։

Իսկ մինչ այդ Իրինան հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես կարծում եմ, որ ընտանիքը կյանքի իմաստն է։ Իմ բախտը բերել է, ես ծնվել եմ շատ համերաշխ ընտանիքում։ Իմ ծնողներն ամուսնացել են 20 տարի առաջ եւ կարող են օրինակ ծառայել։ Ես հաստատապես ուզում էի ընտանիք կազմել, քանի որ դա աշխարհում ամենակարեւոր բանն է։ Մենք բոլորս պետք է հոգ տանենք մտերիմ մարդկանց եւ ընկերների մասին, որոնց սիրում ենք։ Ես չեմ  կարծում, որ երեխա ունենալու համար կա իդեալական ժամանակ։ Սկզբում պետք է գտնես մեկին, իդեալական տղամարդու։

Իմ քույրը առաջին երեխային ունեցավ 22 տարեկանում։ Նրա համար դա հիանալի ժամանակ էր։ Ես 31 տարեկան եմ, եւ այդ տարիքը, հնարավոր է, իդեալական է ինձ համար։ Հիմա ես շատ երջանիկ եմ։ Իմ բախտը բերել է ունենալ այն, ինչ ես ուզում եմ»,– ասել է Իրինան։

Աղբյուրը՝ Hello



© NEWS.am STYLE