Հոլիվուդից Ֆլորենցիա. Սելենա Գոմեսին ու The Weeknd–ին նորից միասին են տեսել

11:05   28 հունվարի, 2017

Ֆլորենցիա, Ֆլորենցիա… հոլիվուդյան աստղերի սիրած վայրը։ Պատահական չէ Քիմ Քարդաշյանն այստեղ ամուսնացել (ավելի շուտ՝ դրա երկրորդ մասը, առաջինը Փարիզում էր)։ Սելենա Գոմեսն ու The Weeknd–ը, որոնց մոտ սիրավեպը բուռն զարգանում է, ի հեճուկս երգչի նախկին ընկերուհի Բելլա Հադիդի եւ երգչուհու նախկին ընկեր Ջասթին Բիբերի, ժամանել են Ֆլորենցիա։

Սակայն սկզբում զույգին նկատել էին Հոլիվուդում, որտեղ 24-ամյա երգչուհին եւ 26-ամյա The Weeknd–ը միասին զբոսնում էին։

Սելենային եւ երգչին ավելի ուշ տեսել էին Ֆլորենցիայում, որտեղ, դատելով Սելենայի  Instagram–ի ֆան էջից, սիրահարներն այցելել եր տեսարժան վայրեր ու միասին ընթրել։

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE