Քորթնի Քարդաշյանն ապշեցրել է նրբագեղ կազմվածքով

17:14   28 հունվարի, 2017

Օրերս Քիմ Քարդաշյանը երեխաների՝ Սեյնթի եւ Նորթի հետ մեկնել էր Կոստա Ռիկա, որտեղ նրան ավելի ուշ միացել էին Քորթնին ու Քլոեն։

Քանյե Ուեսթը մնացել է Լոս Անջելեսում, որտեղ 39-ամյա ռեփերն աշխատում է նոր ալբոմի վրա։

Քարդաշյանների ընտանիքը հանգստանում է Սան Խոսեում, ինչի մասին է վկայում Քորթնի Քարդաշյանի Instagram–ը, որտեղ ի ուրախություն 52 մլն օգտատերերի՝ աստղը ներկայացրել է սպիտակ բիկինիով լուսանկար, որն ընդգծում է 37-ամյա հայուհու նրբագեղ կազմվածքը։

Քորթնիին տեսել են նաեւ զարմուհի Նորթի հետ։

Միանգամից երեւում է, որ հանգիստը լավ է անդրադարձել Քորթնիի վրա, որը լուսանկարներում բացարձակ երջանիկ է երեւում։

 



© NEWS.am STYLE