Քենդալ Ջենները Love պարբերականի համար լուսանկարել է Սինդի Քրոուֆորդի դստերը

16:05   28 հունվարի, 2017

Քենդալ Ջենները ոչ միայն մոդել է, այլ նաեւ մոդելների է լուսանկարում։ 21-ամյա սուպերմոդելն անցյալ տարի հետաքրքրվել է լուսանկարչությամբ եւ ահա արդյունքը։
Քենդալն առաջին անգամ նկարահանում է կատարել ամսագրի շապիկի համար, ինչի մասին վկայում է պարբերականի Instagram–ը։

Harper’s Bazaar–ը գրում է, որ ամսագիրը աշնանը մրցույթ էր հայտարարել սոցցանցերում, եւ 15-35 տարեկան բոլոր ցանկացողները կարող են մասնակցել՝ ուղարկելով իրենց լուսանկարներն ու կարճ պատմություն։

20 հաղթող մեկնել էր Լոս Անջելես, որտեղ նրանց լուսանկարել էր Քենդալ Ջենները։ Եվ ահա լույս է տեսել եզրափակիչ անցած աղջիկներից մեկի՝ Արիանա Սինգ Հիքսի նկարով շապիկը։
Instagram–ում ամսագրի էջում հայտնվել է եւս մեկ հաղթողի՝ Միա Ֆրանկոյի լուսանկարը։

Հիմա պարբերականը միկրոբլոգում ներկայացրել է Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դստերը՝ Կայա Գերբերին, որը Burberry–ի հագուստով էր։

«Ես Կայայի հետ առաջին անգամ աշխատել եմ մի քանի տարի առաջ։ Այն ժամանակ ես ուղղակի լուսանկարում էի նրան, հիմա ես տեսնում եմ, թե ինչպես է նա մեծացել եւ ինչպես է իրեն պրոֆեսիոնալ կերպով պահում տեսախցիկի առաջ։ Մենք բոլորս ջանում ենք աշխատել պոդիումի վրա, մինչեւ նրա այնտեղ հայտնվելը, քանի որ, երբ նա դուրս գա պոդիում, դա իսկական ռումբ կլինի, մենք անելիք չենք ունենա»,– մակագրել է լուսանկարը Քենդալը։



© NEWS.am STYLE