Թանկարժեք Ferarri-ներ, Lamborghini-ներ եւ կրքոտ ռուս մոդելներ. շքեղ Mannequin Challenge Դուբայից

14:35   28 հունվարի, 2017

Թվում էր՝ Mannequin Challenge-ի արդիականությունը մարել է, բայց պարզվում է՝ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ շարունակում են «քարանալ»։ Այս անգամ շքեղ ֆլեշմոբ է կազմակերպվել Դուբայում։ Իսկ ովքե՞ր են հեղինակը։ Ճիշտ է, ռուս մոդելները, որոնցից ոմանք մի քանի օր առաջ հայտնվել էին սկանդալային պատմության մեջ։ Չնայած բարձրակարգ Waldorf Astoria Dubai Palm Jumeirah հյուրանոցի աշխատակիցները արգելել էին ռուս գեղեցկուհիներին սեքսուալ սելֆիներ հրապարակել համացանցում՝ աղջիկներն ավելի վճռական քայլի են դիմել։

Հայտնի հաղորդավարուհի, «Дом 2» նախագծի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյան, մոդելներ Վիկտորիա Ռոմանեցը, Էլինա Կամիրենը եւ ուրիշներ շքեղ Mannequin Challenge են կազմակերպել Դուբայում։ Արդյունքում ստացվել է բավականին կրքոտ, շքեղ ֆլեշմոբ, որում փայլել են ոչ միայն աղջիկները, այլեւ թանկարժեք մեքենաները՝ չորս Ferarri-ներ, երեք Lamborghini-ներ եւ BMW i8։

«Դուբայում չափազանց դժվար է նկարահանումների համար հրապարակ գտնել, քանի որ նույնիսկ փողոցում արգելված է նկարահանումներ անել։ Բայց մեզ հաջողվեց ոչ միայն գեղեցիկ կադրեր ստանալ, այլեւ նկարահանել ցնցող Mannequin Challenge։ Կարծում եմ՝ հիանալի է ստացվել։ Հոլովակը կարելի է ազդեցիկ համարել ոչ միայն 12 գեղեցկուհիների շնորհիվ, այլեւ շքեղ սպորտային մեքենաների՝ 13 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այսպիսի ֆլեշմոբ հաստատ դեռ ոչ մեկը չի արել»,- աշխատանքի մասին Instagram-ում պատմել է Բոնյան։

 



© NEWS.am STYLE