Ինչպես են Կենդանակերպի նշանները հաղթահարում բաժանումը

21:05   29 մարտի, 2017

Խոյ

Դուք ձգտում եք հնարավորինս ավելի շատ ինքներդ ձեզ ծանրաբեռնել գործով կամ հանդիպումներով՝ դեպրեսիայի գիրկը չընկնելու համար:

Ցուլ

Զգացմունքները ձեր մեջ եք պահում: Եթե նույնիսկ ցավ եք զգում, ցույց չեք տալիս արտաքին աշխարհին եւ ձեզ այնպես եք պահում, կարծես ոչինչ էլ չի եղել: Բայց հոգու խորքում խորապես դժբախտ եք:

Երկվորյակ

Դուք տատանվում եք: Երբեմն այնպես եք ձեզ պահում, կարծես սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել եւ միայնակ էլ ձեզ լավ եք զգում: Մեկ այլ պահի էլ զայրանում եք եւ ասում, որ ձեր նախկինը կփոշմանի ձեր սիրտը կոտրելու համար:

Խեցգետին

Դուք անսահման զգայուն եք, այդ պատճառով հարաբերությունների խզումը խորապես ազդում է ձեզ վրա: Մխիթարություն եք գտնում ձեր ընկերների մեջ եւ տխուր երաժշտություն լսում:

Առյուծ

Բաժանումը կրկնակի է վշտացնում ձեզ, քանի որ տանել չեք կարողանում, երբ ձեր հպարտությանն են դիպչում: Դուք ավելի սեքսուալ մեկին կգտնեք՝ նախկինին նյարդայնացնելու համար:

Կույս

Դուք բավական քննադատ եք, այդ պատճառով հիասթափված եք զուգընկերոջ արարքից: Ձեզ համար բաժանումը դավաճանության հավասար է:

Կշեռք

Դուք հավասարակշռության վարպետ եք, այդ պատճառով փորձում եք արագորեն բուժել վերքերը:

Կարիճ

Ձեր սիրտը չեն կոտրում: Այդ դուք եք կոտրում ուրիշների սրտերը:

Աղեղնավոր

Որոշ ժամանակ տխրելուց հետո բավական արագ ուշքի եք գալիս: Հաճույք եք ստանում ձեր անկախությունից եւ գիտեք, որ ծովում դեռ բազմաթիվ ձկներ կան:

Այծեղջյուր

Ժամանակավորապես դուրս եք գալիս շարքից, բայց առանց ավելորդ դրամայի: Պարզապես ձեզ թույլ եք տալիս որոշ ժամանակ հիասթափվել, իսկ հետո առաջ եք ընթանում:

Ջրհոս

Ձեր հոգին խորհրդավոր գաղտնիք է: Որպես կանոն, դուք շատ չեք կապվում զուգընկերոջը, այդ պատճառով բաժանումը հազվադեպ է ձեզ վիշտ պատճառում:

Ձկներ

Բաժանումից հետո սկսում եք սստեղծագործել. բանաստեղծություններ եք գրում:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE