էներգիայի կորստի հիմնական աղբյուրը

19:04   29 մարտի, 2017

Արեւելյան փիլիսոփայության մեջ ասվում է, որ մենք խոսքի միջոցով էներգիա ենք կորցնում: Մենք դատում ենք մարդու մասին նրանով, թե ինչպես է նա խոսում: Խոսքը որոշում է մարդուն: Դա այնքան կարեւոր է, որ դրանից պետք է սկսել:

Խոսքը շատ հզոր էներգիա ունի:  Ըստ վիճակագրության՝ վեճերի մոտ 90%-ն առաջանում է նրանից, որ մարդիկ իրար վատ բաներ են ասում: Վիրավորանքն ու բամբասանքը կարող են ցանկացած ընկերության վերջը դնել: Ընդամենը երեք րոպե զայրույթը կարող է ոչնչացել տասնամյակների ընկերությունը: Խոսքը գործողություն է: 

Ամերիկացիները հետազոտություն են անցկացրել եւ պարզել են, որ  ավելի հաջողակ են այն մարդիկ, ովքեր ունեն փափուկ ու հաճելի խոսք եւ լավ են շարադրում իրենց մտքերը: Նրանք, ովքեր չեն կարողանում վերահսկել իրենց խոսքը, վերջին տեղերն են զբաղեցնում այդ հիերարխիայում:

Մենք անհարգալից ենք վերաբերվում մեր խոսքին: Դրանից բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Երբ մենք քննադատում ենք ուրիշին՝ այդ բացասականը վերցնում ենք մեզ վրա։ Ահա, մենք 10 րոպե բամբասեցինք, ինչ-որ մեկին խոզ անվանեցինք, ու ինչ-որ ժամանակ անց մեզ ավելի լավ չենք պահում: Եւ հակառակը: Այդ իսկ պատճառով պետք է խոսել լավի մասին: Սա դրական որակների ձեռքբերման ամենաճիշտ ճանապարհն է: Ի՞նչն է մեզ խանգարում դա անել: Միայն էգոիզմը, հպարտությունն ու նախանձը:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE