Այնքան հպարտ եմ քեզնով. Ալեքսիս Օհանյանը՝ Սերենա Ուիլյամսի հաղթանակի մասին

16:26   28 հունվարի, 2017

Կայացավ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչը: Առաջնության ամենադիտարժան հանդիպումը ավարտվեց Սերենա Ուիլյամսի վստահ հաղթանակով: 35-ամյա ամերիկուհին 2 սեթում 6:4, 6:4 հաշվով գերազանցեց ավագ քրոջը՝ Վինուս Ուիլյամսին:

1 ժամ 21 րոպե տեւած մրցախաղին տրիբունայից հետեւում էր Սերենա Ուիլյամսի ընտրյալը՝ Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր ամերիկահայ Ալեքսիս Օհանյանը, որն ընկերուհու հաղթանակից հետո Twitter-ում նոր գրառում է կատարել.

«Այնքան հպարտ եմ քեզնով, Սերենա»,- գրել է Ալեքսիսը Australian Open-ի 7-ակի հաղթողի մասին:

Հիշեցնենք, որ Օհանյանը 2016-ի դեկտեմբերի 30-ին ամուսնության առաջարկ էր արել աշխարհահռչակ թենիսիստուհուն, ինչին Սերենան դրական էր պատասխանել: Զույգն իրենց հարսանիքի օրը կորոշի փետրվարին։



© NEWS.am STYLE