Համացանցում հայտնվել է «50 երանգով ավելի մուգ» ֆիլմի նոր անոնսը

14:33   30 հունվարի, 2017

Մեկ շաբաթից համաշխարհային կինոյի ցուցադրության էկրաններին կհայտնվի Fifty Shades Darker՝ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը։ Սակայն մինչ այդ Youtube–ում Fifty Shades–ի ալիքում հայտնվել է ֆիլմի անոնսը, որի գլխավոր դերում նույն Դակոտա Ջոնսոնն եւ Ջեյմի Դորնանն են։ 

Ֆիլմում նկարահանվել են Քիմ Բեյսինջերը, Բելլա Հիթքոթը, Թայլեր Հեքլին եւ այլք։

Հիշեցնենք, որ ֆիլմի թողարկումից առաջ գլխավոր դերակատարուհի 27-ամյա Դակոտա Ջոնսոնը հայտնվել է Glamour magazine,–ի շապիկին եւ էջերին՝ պատմելով ֆիլմի մասին իր վերաբերմունքի, էրոտիկ տեսարաններից հրաժարվելու եւ ապագայի պլանների մասին։

Իսկ Ջեյմին կհայտնվի GQ Ավստրալիայի փետրվարյան շապիկին։ Նույն ամսագրի հետ զրույցում դերասանը պատմել է ֆիլմի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։



© NEWS.am STYLE