Քիմ Քարդաշյանը պատասխանել է Դոնալդ Թրամփին մուսուլմանների մուտքի արգելքի կապակցությամբ

10:05   30 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանը պատասխանել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ մուսուլմանների մուտքի արգելքի կապակցությամբ։ 36-ամյա հայուհին Twitter-ում հրապարակել է ԱՄՆ–ում մահվան դեպքերի վիճակագրությունը։

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ մուտքի կոշտ սահմանափակումներ է մտցնում բոլոր մուսուլմանական երկրների բնակիչների համար եւ կասեցնում է փախստականների ընդունեկությունը։

Պենտագոնում ընթացող արարողության ժամանակ Թրամփը հայտնել էր, որ վերահսկողության նոր մեթոդներ է սահմանում արմատական իսլամական ահաբեկիչների մուտքը ԱՄՆ կանխելու համար։

«Մենք ուզում ենք վստահ լինել, որ մեր երկիր այլեւս չի մտնի այն սպառնալիքը, որի դեմ մեր զինվորները կռվում են արտասահմանում»,– ասել էր ԱՄՆ 45-րդ նախագահը։

Թրամփը 3 ամսով արգելել է ԱՄՆ մտնել հետեւյալ երկրների բնակիչներին՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, Եմեն, Իրան, Սուդան, Սոմալի։ Բացառություն են կազմում միայն դիվանագիտական եւ պաշտոնական վիզաներով անձինք։



© NEWS.am STYLE