Ինչպե՞ս է օրգազմն ազդում առողջության վրա

23:31   30 մարտի, 2017

Առողջ սիրտ եւ անոթներ

Սեքսով զբաղվելը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտի եւ ամբողջ սիրտանոթային համակարգի վրա: Դա կապված է սեռական ակտի ժամանակ սրտի ինտենսիվ աշխատանքի հետ, երբ արյունը բարձր արագությամբ սկսում է շրջանառվել անոթներում: Նման կերպ բջիջներն ու հյուսվածքները թթվածնի մեծ չափաբաժին են ստանում, այդ թվում եւ՝ գլխուղեղը: Անոթներով արյան արագ շրջանառությունը կանխում է տրոմբների առաջացումը, որոնք կարող են զարկերակների ու երակների խցմանման պատճառ դառնալ:

Պաշտպանություն վարակներից

Գիտնականներն ապացուցել են նաեւ, որ կանոնավոր սեքսով զբաղվող մարդիկ ավելի քիչ են տառապում վարակներից: Պատճառն այն է, որ նրանց թքի մեջ մեծանում է հակամանրէածին նյութերի պարունակությունը, իսկ բերանի խոռոչում ախտածին միկրոօրգանիզմների թիվը կրճատվում է մի քանի անգամ:

Առողջ էնդոկրին համակարգ

Հայտնի է նաեւ, որ օրգազմի ժամանակ մարդու օրգանիզմում սկսում են գործել ներքին արտազատման բոլոր գեղձերը։ Այսպիսով, ամբողջ էնդոկրին համակարգն արագ մոբիլիզացվում է, այդ թվում՝ մարդու ենթաստամոքսային գեղձը։ Նման իրավիճակում գեղձը սկսում է մեծացնել ինսուլինի արտազատումը։ Արդյունքում՝ բնական թթվածնային շրջանառություն է տեղի ունենում։ Դա նշանակում է, որ սեքսով զբաղվելով ու օրգազմ ստանալով, մարդը բնական կերպով իրեն պաշտպանում է շաքարախտից եւ շատ այլ հիվանդություններից, որոնք ներքին արտազատման գեղձում կարող են խնդիրներ առաջացնել։ 

Պաշտպանություն սթրեսից

Սեքսը նաեւ ամենահզոր հակադեպրեսանտներից մեկն է։ Օրգազմի պահին մարդու արյուն է ներթափանցում օկսիտոցին եւ էնդորֆին հորմոնների մեծ չափաբաժին, որոնք հայտնի են որպես երջանկության հորմոններ։ Դրա շնորհիվ մարդիկ օրգազմի ժամանակ էյֆորիային մոտ զգացողություններ են ունենում։ Այսպիսով, մարդու տրամադրությունը բարձրանում է։

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE