Տղամարդու որ վարքագծերն են գրավում եւ վանում կանանց

20:05   30 մարտի, 2017

Ինտելեկտ

Կանայք տղամարդկանց մեջ գնահատում են  խելքը: Աչքի ընկնող խելքի եւ ինտելեկտի պարագայում՝ ֆիզիկական տվյալները երկրորդ պլան են մղվում: Պատահական չէ, որ ուսանողուհիները լրջորեն սիրահարվում են դասախոսներին, իսկ աշակերտուհիները՝  հատկապես բարդ առարկաների դասախոսներին:

Սեքսոլոգները պնդում են, որ տղամարդու ինտելեկտը կանանց մոտ սեքսուալ գրավչություն է առաջացնում: Էլ չասենք այն մասին, որ կանանց հետաքրքիր է  խելացի տղամարդկանց հետ: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով են  գերազանցիկ ուսանողները «կախարդում» դեռ ուսանողական տարիքից: Ամերիկայում 60-ականների սեքս սիմվոլն ու առաջին գեղեցկուհին, որի երկրպագհուներից էր նաեւ նախագահ Քենեդին, հավանաբար գիտեր  այդ մասին:

Խոսք

Ինտելեկտի արտաքին դրսեւորումներից է խոսքը: Մտավոր սահմանափակությունը հիմնականում արտահայտվում է աղքատիկ բառապաշարով, վատ արտասանությամբ, ծեծված արտահայտությունների օգտագործմամբ: Մտքի խեղճությունը պրիմիտիվ խոսք է առաջացնում: Հիմար մտքեր կարող են ծագել յուրաքանչյուրի գլխում, բայց միայն հիմարն է դրանք արտաբերում: Բոլորը գիտեն, որ կանայք «ականջներով են սիրում»,  եւ  հենց խոսքը կարող է գրավել կամ վանել նրանց:

Կանայք, հատկապես՝ ծանոթանալիս, շատ ուշադիր են լսում տղամարդուն՝ փորձելով հասկանալ, ինչ է նա իրենից ներկայացնում, արժե՞ արդյոք նրա վրա ժամանակ ծախսել: Իսկ առաջին տպավորությունները կարող են որոշիչ լինել հարաբերությունների համար:

Կրթվածություն

Կանայք, միջին հաշվով, կրթված են տղամարդկանցից, քանի որ ավելի ջանասեր են սովորելու մեջ: Կրթված մարդը հոգեբանական առավելություն է զգում, ուստի ավելի լավ է անկրթություն չցուցաբերել: Այն դրսեւրովում է ոչ միայն  գրավոր, այլ բանավոր խոսքում:

Ցանկալիին հասնելու կարողություն

Տղամարդու համառությունն ու նպատակասլացությունը, ցանկալիին հասնելու կարողությունը շատ է գնահատվում կանանց կողմից: Երբ տղամարդը համառորեն ցանկանում է հասնել կնոջը, դա մի կողմից հաճելի է վերջինիս, քանի որ ընդգծում է կնոջ արժեքը, մյուս կողմից՝ ցուցադրում տղամարդու իսկական բնավորությունը:

Հաճախ են կանայք մերժելիս ասում. «Նա շատ չձգտեց ձեռք բերել, իսկ ես ավելի համառներին եմ սիրում»:

Հաջողակ լինել

Կանայք ձախողակներին չեն սիրում: Եվ դա միանգամայն բնական է: Կինը պատասխանատվություն է կրում սերնդի շարունակության համար, ու երեխային պետք է ոչ միայն բեղմնավորել, այլ նաեւ ապահովել: Ձախողակներն ավելի քիչ հնարավորություններ ունեն դա անելու, այդ իսկ պատճառով կանայք ձգտում են դեպի հաջողակները: 

Մարդկային որակներ

Շռայլություն, երախտագիտություն, հարազատ մարդուն հասկանալու կարողություն, ահա սրանք են շատ գնահատում կանայք: Կանայք հաճախ են ասում. «Տհաճ է նայել տղամարդուն, եթե նա ժլատ է: Գնում ես ծնունդ կամ թաղում, իսկ նա կամ փող չունի կամ սկսում է սակարկել: Իսկ իսկական տղամարդը տալիս է՝ ինչքան պետք է»:

Շատ է գնահատվում նաեւ հուսալիությունը. «Նրա հետ, ինչպես քարե պատի հետեւում»: Սա կանանց կողմից տղամարդու հասցեին հնչեցրած ամենաբարձր գնահատականն է: Այս որակները դրսեւորելով՝ տղամարդը նկատելիորեն կբարձրացնի կնոջ շրջանում հաջողության հասնելու հնարավորությունները:

 

Աղբյուրը՝  Elle.ru



© NEWS.am STYLE