ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 փետրվարի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր չափազանց հաճախ տարաձայնություններ կծագեն սիրելիների եւ մտերիմների հետ, եւ այն ժամանակը, որը կարող էիք նվիրել օգտակար գործերին, կվատնեք վեճերի եւ դատարկ խոսակցությունների վրա:

ՑԼԵՐ

Այսօր ձեր հոգին տոնի եւ հանգստի մասին կերազի։ Աստղերը հուշում են այդ մասին բարձրաձայն հայտնել ձեր սիրելիին, քանի որ հենց նա կարող է կազմակերպել այդ տոնը ձեզ համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակներին հակառակ սեռի սրտերը գերելու համար անհրաժեշտ է ցուցադրել սեփական ինտելեկտը: Ո'չ հմայքը, ո'չ գրավչությունը, ո'չ էլ նույնիսկ նրբաճաշակ ոճով հագնվելու ունակությունը, այլ ինտելեկտը՝ մտածելու ունակությունը, կարդացվածությունը եւ կրթվածությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ հետ շփվելիս դժվարության կհանդիպի։ Դուք կուրորեն կհավատաք, որ նա հասկանում է ձեզ կես խոսքից, սակայն իրականում այլ կերպ կլինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին կշեղի ձեզ աշխատանքից, եւ նրա պատճառով դուք կարող եք ավարտին չհացնել ինչ-որ նախագիծ։ Փորձեք որոշել, թե այս պահին ինչն է ձեզ համար առավել կարեւոր։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս սիրելիների հետ խանութներով ռոմանտիկ զբոսանք կատարել:  Նույնիսկ եթե սովորաբար Կույսերը հաճույք չեն ստանում գնումներից, այսօրը կարող է հաճելիորեն զարմացնել նրանց:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կհաջողվի հաղթահարել անձնական խնդիրները: Նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կլինի: 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները, այնպես որ՝ լավ կանեք պատրաստ լինեք պայթյունավտանգ իրավիճակների։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են իրականանալ, եթե դրանց մասին կիսվեք ձեր սիրելիի հետ: Պատմելով ընտրյալներին երազանքի  մասին՝ Աղեղնավորները շունչ կհաղորդեն իրենց ցանկություններին՝ դրանք ավելի շոշափելի դարձնելով:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր սիրելին երկար չի խնդրի ձեզ անել այս կամ այն բանը։ Նա համոզելու մեծ ունակություններ կունենա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե այսօր ցանկանաք սիրելիին ինչ-որ խորհուրդ տալ, մի շտապեք առաջինը եկած միտքն արտահայտել։ Միշտ չէ, որ ամենաարագ եկած մտքերը լինում են ամենախելացին։

ՁԿՆԵՐ

Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով չվնասելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է գոնե մի քիչ զսպել իրենց եւ խուսափել բուռն զգացմունքներ արտահայտելուց:



© NEWS.am STYLE