Դենզել Վաշինգթոնը, Էմմա Սթոունն ու SAG Awards–ի մյուս հաղթողները

11:32   30 հունվարի, 2017

Լոս Անջելեսի Shrine Auditorium համերգասրահում կայացել է ամերիկյան կինոդերասանների Գիլդի 23-րդ մրցանակաբաշխության արարողությունը։

Կարմիր գորգի վրա փայլած աստղերի, այդ թվում՝ Անժելա Սարաֆյանի մասին մենք արդեն պատմել ենք։ Հիմա անցնենք հաղթողներին։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Պարիսպներ» ֆիլմի գլխավոր դերակատար Դենզել Վաշինգթոնը։

Ֆիլմում նրա գործընկեր Վիոլա Դեւիսն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակի։

Ըստ ժյուրիի՝ լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը «Լա Լա Լենդ» ֆիլմում իր դերակատարման համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Մահերշալա Ալին՝ «Լուսնի լույսից»։

«Լավագույն դերասանական կազմ» անվականարգում հաղթել է «Թաքնված պատկերներ» ֆիլմը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFF-USA.com, REX, Shutterstock, Getty, Splash



© NEWS.am STYLE