Ֆրանսուհի Իրիս Միտեները ճանաչվել է «Միսս Տիեզերք 2017»

12:33   30 հունվարի, 2017

Լիլ քաղաքի 24-ամյա ատամնաբույժ Իրիս Միտեները նվաճել է «Միսս Տիեզերք 2017» կոչումը, գրում է Le Monde–ն։ Մանիլայում կայացել է մրցույթի եզրափակիչը, որին մասնակցել են աշխարհի 86 երկրների ներկայացուցիչներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռաքել Պելիսյեն՝ Հաիթիից, իսկ երրորդ տեղում է Անդրեա Տովարը՝ Կոլումբիայից։

Նշենք, որ ֆրանսիացի գեղեցկուհիները մինչ այս պահը «Միսս Տիեզերք» կոչումը նվաճել էին միայն մեկ անգամ՝ հեռավոր 1953-ին։

«Միսս Տիեզերքը» ամենամյա գեղեցկության մրցույթ է, որին մասնակցում են ազգային մրցույթներում հաղթած գեղեցկուհիները։ Հաղթողի հետ կնքում են մեկ տարվա պայմանագիր, որից հետո նա գովազդային նպատակներով շրջում է ամբողջ աշխարհում։



© NEWS.am STYLE